Այսօր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Շառլ դե Գոլի հրապարակում հայտնվել է շոկոլադից պատրաստված արմավենի: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ 6 մետր բարձրությամբ արմավենին պատրաստվել է Շոկոլադի միջազգային օրվա առիթով:
Արտասովոր ակցիայի կազմակերպիչները անցորդներին կոչ են անում կտրվել առօրյա հոգսերից և շոկոլադ համտեսել:
Արմավենին ունի ընդհանուր 220 կգ քաշով 35 շոկոլադե թերթիկներ, իսկ էկզոտիկ ծառն ամբողջությամբ կշռում է 500 կգ: Քաղցր արմավենու պատրաստման վրա հրուշակագործ Յանուշ Պրոֆուսի ստեղծագործ կոլեկտիվը ծախսել է 300 ժամ:









































