Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ախալքալաքի շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահը ծեծի է ենթարկվել նույն հանձնաժողովի անդամների կողմից: Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ):
ԿԸՀ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 3-ին ընտրական հանձնաժողովի շենքում այդ հանձնաժողովի անդամներ Մեդեա Նեպարիձեն, Նինո Պխակաձեն և «Բիձինա Իվանիշվիլի – Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Բեժան Գունավան ծեծել են հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մարանգոզյանին:
ԿԸՀ-ն դատապարտել է այդ փաստը և հանձնաժողովի բոլոր անդամներին կոչ է արել փոխադարձ հարգանք ու զսպվածություն ցուցաբերել միմյանց նկատմամբ:











































