«Հիմա անիմաստ է խոսել Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունների մասին: Երբ կգա նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելու պահը, մենք կհայտարարենք` ինչպես ենք վերաբերվում նախագահական ընտրություններին` թեկնածու առաջադրում ենք, չենք առաջադրում և այլն»,-ի պատասխան քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունների այսօր ԱԺ-ում «Առաջին լրատվական»-ին ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը:
Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանն ասել է, թե 70-80 տոկոս հավանականությամբ Ռոբերտ Քոչարյանը կառաջադրվի նախագահական ընտրություններում: Մեզ հասած տեղեկություններով` ինքը Քոչարյանը ևս ուզում է առաջադրվել ընտրություններում:









































