«Աբխազիան հայերի կողմից ստեղծված մոնոէթնիկ միավոր է: Խոսքը ոչ միայն Աբխազիայի, այլև ողջ Կովկասի մասին է: Հարավային Կովկասի զգալի մասը բաժանված է մոնոէթնիկ միավորների և դրան պետք է ուշադրություն դարձնել», APA –ին տված հարցազրույցում ասել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Նամիկ Ալիևը:
Նրա կարծիքով, Աբխազիայից բացի հայացվում է նաև Աջարիան` Բաթումին, Քոբուլեթին, որտեղից վրացական ընտանիքները տեղափոխվում են երկրի այլ մարզեր:
Դեսպանի կարծիքով, Հայաստանը, տարածքային պահանջներ ներկայացնելով և իր բնակչությունը հարևան տարածքներ բնակեցնելով, փորձում է ավելի լայն ազգային տարածք ստեղծել, ինչին պետք է հակազդեն Վրաստանն ու Ադրբեջանը:
Այս կապակցությամբ Regnum-ը շեշտում է, որ նույն Վրաստանի մեկ այլ մարզ` Քվեմո-Քարթլին բնակեցված է հիմնականում ադրբեջանցիներով, ավելին` Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվորեն ներդրումներ են անում այդ մարզի տնտեսության մեջ: