Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի Օլիմպիադային:
Հայաստանի տղամարդկանց ընտրանին գերազանց ելույթներ է ունենում և առաջին 5 տուրերից հետո 5 միավոր է վաստակել՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը: 5 հաղթանակ է տարել նաև Ռուսաստանի հավաքականը, որը մեր ազգային թիմին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:
Հայաստան – Ռուսաստան մրցավեճում ավարտվեց նաև Սերգեյ Մովսեսյան – Ալեքսանդր Գրիշչուկ հանդիպումը: Մեր շախմատիստը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ մրցակցի նկատմամբ:
Դմիտրի Ջավոնենկո – Գաբրիել Սարգսյան մրցապայքարում շախմատիստները բաժանվեսցին խաղաղությամբ: