Իսպանական Անդալուզիա ինքնավար մարզը երկրի կենտրոնական կառավարությունից մեկ մլրդ եվրոյի օգնություն է խնդրել: Այս մասին հաղորդում է AFP-ը: Մարզը օգնություն է խնդրում` կանխելու համար աճող գործազրկությունը և մարելու համար պարտքերը:
Իսպանիայի կառավարությունը, իր հերթին, հայտարարել է 18 մլրդ եվրո բյուջեով ֆոնդի ստեղծման մասին: Այն օգնություն է ցուցաբերելու այն շրջաններին, որոնք ֆինանսական դժվարություններ ունեն:
Անդալուզիան արդեն երկրի չորրորդ մարզն է, որը օգնություն է խնդրում: Հուլիսին 300 մլն եվրոյի օգնություն էր ստացել Մուրսիան, իսկ անցած շաբաթ օգնություն էր հատկացվել Կատալոնիային և Վալենսիային:
Անդալուզիայի պարտքի ծավալը այժմ կազմում է 15,4 մլրդ եվրո: Առաջիկա ամիսներին այն պետք է վճարի 1,61մլրդ եվրո:









































