Բրիտանացի փոփ-երգիչ Ռոբի Ուիլյամսը հայտարարել է նոր ալբոմի թողարկման մասին:
Gigwise-ի փոխանցմամբ` նոր սկավառակը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 5-ից` շապիկին երգչի գիպսե ոսկեջուր դիմակը: Take The Crown անվանումը կրող սկավառակում կներառվի 11 երգ, այդ թվում` զուգերգ Lissie-ի հետ` Losers-ը:
1. Be A Boy
2. Gospel
3. Candy
4. Different
5. S**t On The Radio
6. All That I Want
7. Hunting For You
8. Into The Silence
9. Hey Wow
Yeah Yeah
10. Not Like The Others
11. Losers (featuring Lissie)
Ուիլյամսը դեռևս չի հայտարարել նոր սկավառակի աջակցության համար կազմակերպվելիք համերգային մեծածավալ շրջագայության մասին, սակայն հայտնի է, որ նա 4 համերգ կունենա Մեծ Բրիտանիայում:







































