Թաիլանդական «Տերո Սասանա» ակումբը հաստատել է, որ շվեդ մասնագետ Սվեն-Գորան Էրիքսոնը դարձել է ակումբի տեխնիկական հարցերով տնօրեն: Այսօր Անգլիայի ազգային ընտրանու նախկին գլխավոր մարզիչը նոր պաշտոնում կանցկացնի իր առաջին մամլո ասուլիսը:
Հիշեցնենք, որ մարզիչն անցած տարի լքեց «Լեստեր»-ի գլխավոր մարզչի պաշտոնը, երբ ակումբը չկարողացավ ձեռք բերել Պրեմիեր Լիգայի խաղարկության ուղեգիր:







































