Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Մեր որդին հանցագործ կլանի զոհ է. Վարդան Ղուկասյանի սպանված փեսացուի ծնողներ

                                                      Բաց նամակ

ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին

ՀՀ ոստիականապետ պարոն Վլադիմիր Գասպարյանին

Ամուսիններ՝ Ռազմիկ Եսայանից և Անահիտ Իսկանդարյանից

ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Ռիժկովի փող., շենք 2, բն.6, հեռ. 5-45-00

Սույն թվականի ապրիլի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանությունը ցնցեց հանրապետությունը և ողջ սփյուռքը: Տուժողը՝ Կարեն Եսայանը, մեր 26-ամյա որդին էր, որը, լինելով ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցող քաղաքացի, սույն թվականի մարտի 23-ին եկավ հայրենիք՝ նշանադրվելու: Կարենը պատրաստվում էր նշանվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ, որը նրա համադասարանցին է եղել և միակ սերը: Սակայն նշանադրության օրը՝ ապրիլի 12-ին, նշանադրությունից ընդամենը մի քանի ժամ առաջ, ոճրագործի ձեռքը խափանեց նրանց և բոլորիս սպասած երջանկությունը… պատճառելով մեզ անասելի ցավ ու վիշտ:

Մեր որդին հայրենասեր և մեծ հավատքով հայ քրիստոնյա երիտասարդ էր: Նրա՝ որպես համեստության, բարության և ազնվության խորհրդանիշի մասին ողջ քաղաքն է խոսում:

Փաստորեն, բոլորովին անմեղ երիտասարդը ցանկանում էր ընտանիք կազմել և երջանիկ ապրել իր հայրենիքում, սակայն դաժան մարդակեր-մարդասպանները գազանաբար սպանեցին, հոշոտեցին նրան՝ նույնիսկ չթողնելով վայելել նշանադրության բերկրանքը: Եվ այս ամենը տեղի ունեցավ Մայր Հայրենիքում, մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի շեմին, ինչը մի նոր Եղեռն դարձավ բոլորիս համար: «Ինչի՞ համար» հարցը խելագարեցնում է բոլորիս:

Սպանության գործով ձերբակալվել է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝ Հարություն Սարգսյանը: Սպանության գործը հանձնվեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (կանխամտածված, դիտավորյալ սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք-զինամթերք կրել, պատրաստել, օգտագործել): Մի շարք տեսաժապավենները, կրակած զենքի առկայությունը, բազում անհերքելի, ուղղակի ապացույցները, այդ թվում՝ փորձագիտական եզրակացությունները, վկայում ու ապացուցում են ոճրագործ Հարություն Սարգսյանի անմիջական մասնակցությունը սպանությանը:

Հարգարժան Աղվան Հովսեփյան, հարգարժան Վլադիմիր Գասպարյան, մեր որդին հանցագործ կլանի զոհ է… Մարդասպան Հարություն Սարգսյանը Գյումրու հանցավոր խմբավորման անդամ է: Մարդասպանը, լինելով այդ խմբի անդամ, չի բացառվում, որ հենց այս հանցավոր խմբի կողմից է, որ կազմակերպվել, նախօրոք մանրակրկիտ պլանավորվել և կատարվել է մեր որդու՝ Կարենի սպանությունը: Իսկ այն, որ տականք մարդասպանը, մինչ օրս չի հայտնում Կարենի սպանության պատճառը, չի խոստովանում, ցուցմունք չի տալիս ու չի հայտնում սպանության մասնակից մյուս հանցագործների անունները, խոսում է այն մասին, որ դրսում կան ուժեր, որոնցից վախենում է մարդասպանը կամ, պարզապես, հովա-նավորում են նրան, և ինքը այդ մասին գիտի:

Մեր որդու սպանությունը կատարվել է առանձնակի դաժանությամբ, երկու կողմից կարճացված հրազենով (աբրեզով), մոտ տարածությունից աջ աչքին ուղղված կրակոցով: Համոզված ենք, որ սպանությունը կատարվել է սառնասիրտ և պրոֆեսիոնալ մարդասպանի կողմից: Իսկ այն, որ Կարենին քաղաքի կենտրոնից տարել են քաղաքի ծայրամաս և այնտեղ կատարել իրենց հրեշավոր գործը, խոսում է այն մասին, որ մարդասպանը մենակ չի գործել: Իսկ Կարենին դեպքի վայր տարել են սպառնալիքների ու ահաբեկչության միջոցով: Հստակ է, որ եղել են հոգեբանական և ֆիզիկական բռնության դրսևորումներ: Քաջ գիտենալով մեր որդու կայուն բնավորությունը՝ համոզված ենք, որ նա խոսքերի ազդեցության տակ չէր գնա ոմն անծանոթի հետ իր մեքենայով, այն էլ իր կյանքի համար այդքան կարևոր օրը, երբ մնացել էին րոպեներ նշանադրության արարողության սկզբին:

Կարենին պարզապես առևանգել են հրազենի սպառնալիքով, ուժ և ֆիզիկական բռնություն գործադրելով: Իսկ այն, որ սրիկա մարդասպանը, դաժանաբար զենքը (աբրեզը) ուղղել է Կարենի աչքին, դեմքից ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա, դա ահավոր նվաստացուցիչ հոգեբանական վիճակի մեջ է դրել նրան, պատճառելով ահռելի ահ ու սարսափ, վախ ու հուզմունք: Համոզված ենք, որ մեր որդու սպանությունը կատարվել է առանձնակի դաժանությամբ, իսկ այդ պարագայում գտնում ենք, որ պետք է վերանայվի 104 հոդվածի 1-ին մասը և փոխարինվի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով. այն է սպանություն՝ կատարված առանձնակի դաժանությամբ:

Ըստ մեղադրյալ ներգրավելու մասին որոշման՝ դահիճ Հարություն Սարգսյանը սպանությունը կատարել է խանդի հողի վրա, վրեժխնդիր լինելու նպատակով: Նման որակավորումը խիստ վրդովմունք է պատճառում:

Ի՞նչ է նշանակում «վրեժխնդիր լինելու նպատակ», երբ տականք մարդասպանը Կարենին չի էլ ճանաչել, չի հանդիպել կամ շփվել նրա հետ: Կամ «ի՞նչ խանդի հողի» մասին է խոսքը, երբ սրիկա մարդասպանը չի ճանաչել Մանյա Ղուկասյանին, ընդհանրապես չի շփվել և նույնիսկ չի էլ զրուցել նրա հետ: Այն հանգամանքը, որ մարդասպանի հայրը մի երկու անգամ գնացել է Վարդան Ղուկասյանի աշխատավայր, նրանից համաձայնություն ստանալու, նրա դստեր ձեռքը խնդրելու իր որդու համար, սակայն միշտ կտրուկ ու կոպտորեն մերժվել է, բնավ էլ սիրո մասին չի խոսում: Պարզապես նրանք ցանկացել են դառնալ քաղաքապետի խնամիներ: Ինչը և փաստում է «խանդի հողի վրա», «վրեժխնդիր լինելու նպատակով» կա-տարված սպանության վարկածի բացառումը: Ավելացնենք նաև, որ խանդի հողի վրա սպանությունը երբեք չի կատարվում երեք և ավելի մարդկանց կողմից, այն էլ՝ մի քանի օր հետապնդելով զոհին և հարմար պահի սպասելով: Վրեժխնդրությունը բարոյահոգեբանական առումով շատ բարդ կատեգորիա է, ինչը, համենայնդեպս, ոչ մի կապ չունի այս դեպքի դրդա-պատճառների հետ:

Պարզապես դահիճ Հարություն Սարգսյանը պատրաստի կատարող-սպանող է նկատվել կազմակերպիչների համար, իսկ մյուս կողմը կազմակերպել, հրահրել, պլանավորել և հանձնարարել է: Մենք այս ամենի մասին բարձրաձայնեցինք Գյումրիում և արդյունքն եղավ այն, որ մեզ սկսեցին հետևել: Մեզ հետևեցին նաև երկու երիտասարդներ, որոնք արծաթագույն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով էին (պետհամարանիշը՝ 45-555, տառերը, ավաղ, չենք հիշում): Նրանք մեզ հետևեցին նաև գերեզմանատուն գնալիս և նույնիսկ գերեզմանատանը: Երեկոյան տուն վերադառնալիս այդ նույն մեքենայով հետևեցին մեզ մինչև մեր տուն: Եվ երբ մենք դուրս եկանք մեր մեքենայից ու ցանկանում էինք շարժվել մեր տան ուղղությամբ, այդ նույն «Մերսեդեսը» միանգամից մեծ արագություն հավաքեց, սլացավ մեր կողքով և քիչ էր մնում մեզ վրաերթի ենթարկեր (այս մասին մենք հայտնել ենք մեր որդու սպանության գործը վարող քննչական մարմիններին և տվել բացատրություն): Այդ գործողությամբ հանցագործները ցանկացան մեզ ահ ու սարսափ հաղորդել և էլի ինչ-որ բաներ հասկացնել: Բայց մեզ ո՛չ ահն է վախեցնում, ո՛չ էլ սպանությունը: Մենք սպանվել ենք մեր որդու հետ և եթե ապրում ենք էլ, ապա ապրում ենք զուտ նրա համար, որ ցանկանում ենք մեր որդու սպանության մեղավորներին և բոլոր մասնակիցներին տեսնել իրենց արժանի պատիժը ստացած…

Հարգարժան Աղվան Հովսեփյան, հարգարժան Վլադիմիր Գասպարյան, պետությունը պետք է պաշտպանի մեզ, նա պետք է հովանավորի մեզ պես տուժած, պարկեշտ և օրինապահ մարդկանց, որոնք հուսահատ և անօգնական իրավիճակում են հայտնվել: Մեզ հասած տեղեկություններով, մեր որդու դաժանաբար սպանության մասին տեղեկանալով՝ Դուք նույնպես մեծ ցասում եք ապրել և կարգադրել անել ամեն ինչ՝ հանցագործությունը արագ և լրիվ բացահայտելու համար: Դրան հաջորդեցին ԱԺ ընտրությունները: Մենք սպասեցինք և միայն ընտրություններից հետո՝ մայիսի 18-ին, նամակով դիմեցինք ՀՀ նախագահին և ՀՀ գլխավոր դատախազին խնդրանքով. որպես բացառիկ դեպք, անմիջական հսկողության տակ պահել մեր որդու սպանության գործը, որպեսզի օբյեկտիվ քննություն կատարվի և հնարավորինս շուտ բացահայտվեն հանցանք կատարած անձինք և ստանան արժանի պատիժ: Բայց, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվել:

Արդեն հինգ ամիս է անցել մեր որդու սպանությունից, բայց գործը չի բացահայտվել: Մինչ օրս հայտնի չէ մեր որդու սպանության պատճառը, չեն բացահայտվել սպանությանը մասնակից մյուս հանցագործները, և հայտնի չէ սպանության ետևում կանգնած մարդկանց իսկությունը, որը լուրջ մտահոգության և կասկածանքի առիթ է տալիս և խիստ անհանգստացնում է մեզ:

Հարգարժան պարոն Աղվան Հովսեփյան, հարգարժան պարոն Վլադիմիր Գասպարյան, լիահույս ենք, որ Դուք կգործադրեք ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ ոստիկանության ողջ հնարավորությունները այս դաժան անմարդկային սպանությունը լիովին բացահայտելու համար: Ոչ մի հայ ծնող իրավունք չունի տեսնելու իր անմեղ զավակին այսպես դաժանորեն սպանված, այն էլ՝ նշանադրության սուրբ օրը: Սա մի խարան է ոչ միայն Գյումրու, այլև ողջ հանրապետության համար:

Այս և նման գործերի անաչառ քննությունը և բացահայտումը կբացառի ապագայում նման ոճրագործությունների կրկնությունը:

Մենք՝ երկու սգակիր հոգիներ, հավատում և վստահում ենք Ձեզ, ինչպես նաև հավատում ենք այն օրվան, երբ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը, որը աննշան սպեղանի կլինի մեր ծով վշտին…

Որդեկորույս ծնողներ՝ Ռազմիկ Եսայան
Անահիտ Իսկանդարյան
04 սեպտեմբերի, 2012 թվական

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում