Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումում մասնակցել է օլիմպիական նոր մարզադաշտի կառուցման սկսման արարողությանը: Մարզադաշտը պատրաստ է լինելու մեկուկես տարի անց և տեղավորելու է 35,000 հանդիսական:
Այն նախագծել է վրացի ճարտարապետ Դավիթ Գոգիչաիշվիլին: Սաակաշվիլին հույս է հայտնել, որ վաղ թե ուշ Վրաստանում անցկացվելու են Եվրոպայի ու աշխարհի առաջնություններ, ինչի համար էլ երկրում նմանատիպ մարզադաշտի առկայությունը պարտադիր է:
Սաակաշվիլին հպարտորեն ընդգծել է, որ նոր մարզադաշտը կհարստացնի Բաթումի ենթակառույցները:








































