«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն Անգլիայի Պրեմիեր Լիգայում իր 1000-րդ հանդիպումն է անցկացրել այսօր:
Մասնագետի 1000-րդ` հոբելյանական հանդիպմանը «կարմիր սատանաները» կամային հաղթանակ են տարել «Սաութհեմփթոն»-ի նկատմամբ: Իսկական սխրանք է գործել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին, ով հեթ-տրիկ է հեղինակել և օգնել իր թիմին առավելության հասնել մրցակցի նկատմամբ:
Ալեքս Ֆերգյուսոնի սաներն իսկական տոնի են վերածել մասնագետի հոբելյանական հանդիպումը:









































