Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Ապրանքը՝ փողով, «պոռնիկներն» էլ՝ «բոնուսոտ»

Երբ մարդը բիզնես է դնում, մտածում է՝ ինչպես շահագրգռել հաճախորդին, որ իր բիզնեսը զարգանա: Եղեգնաձորի բնակիչ, 29-ամյա Գևորգ Բաբայանն էլ, քանի որ տնտեսագիտական բարձրագույն կրթություն չի ունեցել, բիզնեսը զարգացնելու կարճ ճանապարհն է գտել. որոշել է Աղավնաձորում «աղավնաբուն» բացել ու «ծտերով» լցնել:

Ըստ քրեական գործի նյութերի՝ այս տարվա սկզբին Գևորգը Երևանից Աղավնաձոր է հրավիրել Խոսրանուշ Հարությունյանին, Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Անուշ Սաֆարյանին, չգիտեմ որտեղի բնակչուհի Լուսինե Ավետիսյանին՝ համատեղ «մաքուր-բիզնես» իրականացնելու: Նրանց բերել է Վայոց ձորի մարզի «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածք ու մոտավորապես ասել՝ «աղջկերք, էս իմ սեղանիկն ա, էս կողքի օբյեկտն էլ՝ ձեր համար եմ վարձել: Որպեսզի ցուցանակ չկպցնենք, որ ստեղ կարող են սեռական՝ ձեր ծառայություններից օգտվել, ու հետո էլ ոստիկանները չբռնեն, հաճախորդները կգան՝ իմ մոտից առևտուր կանեն, ես էլ կնայեմ՝ եթե հարմար փող տվող կլիենտ լինի՝ կասեմ ձեր տեղը: Համ դուք փող կաշխատեք, համ էլ իմ սեղանիկից առևտուր կանեն»: Դե քանի որ ձմեռ է եղել, դուրսն էլ՝ ցուրտ, եռյակը համաձայնել է «տաքուկ» առաջարկին: Գևորգը նրանց համար «բրոնյա» է արել Սեդրակ Ղևոնդյանին պատկանող, «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածքում գտնվող բաղնիքների և ցնցուղարանների համար նախատեսված հանրային հաստատությունը՝ սաունան, որը նա վարձակալությամբ օգտագործել է եռյակին պոռնկության մեջ ներգրավելու նպատակով: Վարձելով այն՝ Գևորգը օգուտ ստանալու ակնկալիքով սաունան պարբերաբար տրամադրել է Խոսրանուշին, Լուսինեին և Անուշին: Վերջիններս հաճախորդների դրամական վարձատրության դիմաց զբաղվել են պոռնկությամբ, իսկ Գևորգն այդ կերպ հաճախորդներին գրավել է դեպի իր հաստատություն և միաժամանակ առևտուր կազմակերպելով՝ ստացել գույքային օգուտ:

Բիզնեսն, իհարկե, 4 ամիս է տևել՝ 2012-ի փետրվարի 1-ից մինչև մայիսի 1-ը: Այսինքն, հնարավոր է՝ շատ ավելի կարճ, քան այն հնարավոր պատժաժամկետը, որը Գևորգը կարող է ստանալ քրեական պատասխանատվության ենթարկվելուց հետո: Այժմ Գևորգ Բաբայանին մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի երկու հոդվածներով ՝ 261-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (շահադիտական նպատակով երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը) և 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը երկու և ավելի անձանց օգտագործելով): Երկու հոդվածներից յուրաքանչյուրի սանկցիան նախատեսում է 3-ից 6 տարի ազատազրկում:

Այժմ գործը Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարանում է, և քանի որ «աղավնատան» աղջիկներն ու այլ վկաներ չեն գալիս դատարան՝ ցուցմունք տալու և ասելու, թե ով ում քանի անգամ է ծառայություն մատուցել, որ ծառայության դիմաց որքան գումար է աշխատել չորս ամիսների ընթացքում և որքան գույքային օգուտ է տվել Գևորգին, դատարանը նրանց բերման ենթարկելու որոշում է կայացրել:

Հ.Գ. Դա էլ Գևորգի «մաքուր-ընկերական բիզնեսը»՝ ինքը նրանց չի բռնաբարել կամ «կպել» և աշխատել է ապրանքս առեք՝ «պոռնիկները» «բոնուսոտ» սկզբունքով…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում