Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու «Վիկինգ» տրանսպորտային նախագծին,- հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:
Ազարովը շեշտել է, որ նախագիծը բաց է, և դրան կարող են միանալ տարբեր երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը: Ուկրաինական կողմը պատրաստ է անհրաժեշտ խորհրդակցություններ անցկացնել ադրբեջանցիների հետ:
Ադրբեջանի՝ «Վիկինգ»-ին միանալու դեպքում հնարավոր կլինի տրանսպորտային հաղորդակցություն հաստատել Մերձբալթյան երկրներից մինչև Կենտրոնական Ասիայի երկրներ:









































