Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Արցախում կազմակերպված տոնական միջոցառումներին

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Ստեփանակերտում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Ռուբիկ Հակոբյանը, Վարդան Այվազյանը, Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը, Արթուր Գևորգյանը, Միքայել Մելքումյանը, Վահան Հովհաննիսյանը, Հովհաննես Մարգարյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Առավոտյան ՀՀ պատվիրակությունը ԼՂՀ քաղաքական և զինվորական բարձրագույն ղեկավարության հետ միասին Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակից քայլերթով ուղևորվեցին դեպի Ստեփանակերտի հուշահալիր, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Արցախի ազատության ու անկախության համար զոհվածների հուշակոթողին և ազատամարտիկների շիրիմներին:

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է կազամկերպված տոնական միջոցառումներին, այցելել Շուշի: Քաղաքի մատույցների մոտ գտնվող հուշակոթողին պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ու հարգանքի տուրք մատուցեցին հերոս ազատամարտիկների հիշատակին, ապա ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին, այցելեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար:

Լրագրողների հետ կարճատև զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ ևս շնորհավորել է արցախցիներին և ողջ հայ ժողովրդին ԼՂՀ անակխության հռչակման տարեդարձի կապակցությամբ:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ՀՀ պատվիրակությունը Երևան կվերադառնա այսօր երեկոյան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում