Ամերիկացի ռեժիսոր Սփայք Լին Վենեցիայի կինոփառատոնի ժամանակ փաստագրական ֆիլմ է ներկայացրել Մայքլ Ջեքսոնի ալբոմի վրա կատարած աշխատանքի մասին: Այս մասին գրել է The Guardian-ը:
«Bad-25» անունը կրող ֆիլմը, որը նվիրված է փոփ-երաժշտության ամենահայտնի ալբոմներից մեկի 25- ամյակին, ցուցադրվել է Վենեցիայի կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրում:
Ֆիլմը մանրամասնորեն պատմում է «Bad» ալբոմի ձայնագրության մասին և իր մեջ ներառում է Մայքլ Ջեքսոնի կողմից նկարահանված տեսանյութեր:
Սփայք Լին նշել է, որ փաստագրական ֆիլմը համարում է «սիրային նամակ»՝ ուղղված Մայքլ Ջեքսոնին: Նրա խոսքերով` «Bad-25»-ն առաջին հերթին պատմում է Ջեքսոնի երաժշտության մասին:
Հարկ է նշել, որ Սփայք Լին համագործակցել է Մայքլ Ջեսքոնի հետ 1996 թ.` նկարահանելով “They Don’t Care About Us” երգի տեսահոլովակը: Իսկ երգչի մահից հետո թողարկել է “This is it” երգի տեսահոլովակը:









































