Հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը բոլորին հիացնում էր իր բարձր ճաշակով: Նա նույնիսկ նորաձևության «դեսպանի» համբավ էր ձեռք բերել, սակայն օրերս պապարացիները նրան բռնացրել են նորաձևության դեմ իրականացրած հանցանքում: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Ֆուտբոլի 37-ամյա լեգենդին տեսել են Սանտա Մոնիկայում` սպիտակ գուլպաներով և լողավազանի հողաթափերով Whole Foods սուպերմարկետում գնումներ կատարելիս: Ի դեպ, հանցանքի «իրեղեն ապացույցը» եղել է Adidas ֆիրմայի Adilette շարքից: Նրա հագին եղել է անհայտ ծագման սպիտակ վերնաշապիկ, շորտ և գլխարկ: Ինչպես աղբյուրը տեղեկացրել է`Los Angeles Galaxy-ի ֆուտբոլիստին խանութում գինիներն են հետաքրքրել:
Նշենք, որ վերջերս Բեքհեմը իր աջակցությունն էր հայտնել լոնդոնյան Պարաօլիմպիական խաղերին` հագնելով խաղերի պաշտոնական վերնաշապիկը, և կոչ արել Աֆղանստանում ծառայող զինվորականներին` հպարտությամբ կրել իրենց պարաօլիմպիական վերնաշապիկները:













































