Փետրվարի 22-ին Գերմանիայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն 2010 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգեւատրված ԳԴՀ ՌՕՈւ «Ֆրիզլենդ» գնդի զինծառայողներին համապատասխան պարգեւները հանձնելու կապակցությամբ:
Մեդալները շնորհվեցին գերմանական կոնտինգենտի կազմում Աֆղանստանում հակաահաբեկչական առաքելությանը մասնակցող հայ խաղաղապահների վերապատրաստման գործում աջակցություն ցուցաբերելու համար: Պարգեւները զինծառայողներին հանձնեց Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը:
Միջոցառմանը ներկա էին Բունդեսվերի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պարգեւատրված զինծառայողների հրամանատարները: