ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Միթ Ռոմնին անակնկալ այցով ժամանել է Լուիզիանա նահանգ՝ «Այզեկ» փոթորկի ավերածություններին տեղում ծանոթանալու: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այցը Լուիզիանա տեղի է ունեցել հանրապետականների կուսակցության համագումարին Ռոմնիի` նախագահական ընտրություններին իր համաձայնությունը ներկայացնելուց 4 օր անց:
Նրա մրցակիցը՝ գործող նախագահ Բրաքա Օբաման, պետք է Լուիզիանա մեկնի երկուշաբթի:
Հիշեցնենք, շաբաթվա սկզբին մոլեգնող «Այզեկ» փոթորկի հետևանքով նահանգի մի շարք շրջաններ տուժել են:









































