Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ

Բագրատյանն ընդդեմ Սարգսյանի կամ ո՞վ է օլիգարխների գործիքը. մամուլ

«Երեկ «Ազգ» թերթում լույս է տեսել հոդված, որն ունի հետևյալ ենթավերնագիրը` «Բագրատյանի օլիգարխիկ կապերը»: Հիմնական գաղափարը հետևյալն է, քանի որ նախկին վարչապետը քննադատում է Տիգրան Սարգսյանին, իսկ վերջինս իր ուժերի ներածին չափով պայքարում է տնտեսության մեջ օլիգարխիկ երևույթների դեմ, ուրեմն պարոն Բագրատյանը կամա թե ակամա օլիգարխների գործիքն է, նրանց խոսափողը: Այդ հոդվածի տեքստը եթե ոչ անձամբ ներկայիս վարչապետն է գրել, ապա նրա մտերիմ մարդկանցից մեկը, համախոհը»,- գրում է «Առավոտ»-ի խմբագիրը և հավելում.

«Ընդհանրապես կցանկանայի, որ այս տնտեսագետներն իրար հետ բանավիճեին դեմ առ դեմ (ի դեպ, «Առավոտն» ունի այդպիսի ֆորմատ), ոչ թե կեղծանուններով կամ իրենց կարծիքը ներկայացնող մեկնաբաններով: Բայց դա տվյալ դեպքում երկրորդական խնդիր է:

Վերոհիշյալ հոդվածում կան միանգամայն արդարացի պնդումներ: Ճիշտ է, օրինակ, որ ներկայիս վարչապետը օլիգարխների միջավայրից չէ, իսկ նրանք կուզենային ունենալ կառավարության «սեփական» ղեկավար: Իմ կողմից ավելացնեմ նաև, որ, հավանաբար, դա էր պատճառներից մեկը, որ ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ: Նույն պատճառներով հանրապետականների վերնախավն էլ առանձնապես ջերմ զգացմունքներ չունի Տիգրան Սարգսյանի նկատմամբ: Ճիշտ է նաև այն պնդումը, որ տնտեսության հերը անիծում է հենց այդ օլիգարխիկ համակարգը: Թե ինչ կապ ունի այդ ամենի հետ Հրանտ Բագրատյանը, որի քննադատությունը զուտ մասնագիտական է, դժվարանում եմ ասել:

Բայց այնպես չէ, որ ներկայիս վարչապետը ինչ-որ մի լուսավոր կետ է համընդհանուր խավարում, մաֆիայի դեմ խիզախաբար պայքարող կոմիսար Կատանիան է: Սա այն դեպքը չէ, երբ հնարավոր է մնալ համակարգի մեջ` լինելով դրա ծպտյալ հակառակորդը: Վարչապետը պետք է ուղիղ, բաց տեքստով ասի, թե ով և ինչպես է նրան խանգարում երկիրը ծաղկեցնելու իր ծրագրերում և գնա, ինչպես ասում են, միայն սահմանադրական ճանապարհով` փորձի ստանալ պառլամենտի աջակցությունը: Եթե այդպես չի վարվում, ուրեմն ոչնչով չի տարբերվում իրեն իբր «խանգարող» օլիգարխներից:

Պատկերացրեք, ասենք, 100 հազար դրամ աշխատավարձ ստացող մի տղամարդու, որն այդ գումարով փորձում է ընտանիք պահել: Նրա համար միևնո՞ւյն չէ` վարչապետ Տիգրան Սարգսյանը օլիգարխների բարեկա՞մն է, թե՞ թաքնված թշնամին: Նրան բացարձակապես չի հետաքրքրում նաև` վարչապետը կլինի մտավորականի հակումներ դրսևորող մի անձնավորություն, թե՞ վերջին համբալը, որը ճպճպացնում է խորովածը ծամելիս: Նրան ոչինչ չեն ասում նաև բարդ տնտեսագիտական վերլուծությունները: Այդ մարդու համար գոյություն ունի երկու տնտեսական չափանիշ` իր աշխատավարձը և ապրանքների ու ծառայությունների գները: Նա իրականությունը տեսնում է այդ բեկումով, և երբ այդ երկու չափանիշներն «իրար չեն բռնում», նա մեղադրում է իշխանությանը` իր ընդհանրության մեջ, կառավարությանը` առաջին հերթին:

Հենց դա է պատճառը, որ վարչապետները ժամանակ առ ժամանակ դառնում են քավության նոխազ: Հրանտ Բագրատյանը դա կհաստատի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում