Monday, 15 06 2026
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը

Սաֆարովին արտահանձնելը ազդարարեց համաեվրոպական արժեքների ու արդարադատության սկզբունքների բռնաբարում. Հ. Դեմոյան. Facebook

Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը իր Facebook-ի իր էջում գրել է,

Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանում է, իսկ ադրբեջանցիները սկսել են ավանդական տոնախմբություններն ու արնախում խրախճանքները: Ավանդական, ինչպիսին եղան Սումգայիթում, Բաքվում իրականացրած կոտորածներից և 1988 թ. Հայաստանին պատուհասած երկրաշարժի լուրը ստանալուց հետո: Առաջին զգացումը, որն ունենում է ցանկացած հայ մարդ այս լուրը լսելուց հետո` բողոքն ու ցասումն է: Եվ դա արդարացված զգացում է: Եվրոպայի մայրաքաղաքներից մեկում քնած հայ սպային կացնահարած այս բորենուն կմեծարեն ու կրկին կհերոսացնեն` աշխարհին ի ցույց դնելով, թե ինչպիսի «հրաշքներ» կարող են գործել նավթային եկամուտները:

Սակայն զայրույթի ու ցասման առաջին զգացումներն ապրելուց հետո, ժամանակն է, որպեսզի սառը դատելով, անհրաժեշտ հետևություններ անենք: Իսկ այդ հետևություններն անպայման պետք է արվեն ու որևէ հիմք չկա դրանք մեղմելու կամ անտեսելու համար:

Սա իսկական ճշմարտության պահ է բոլորիս համար:
Իսկ հետևությունները հետևյալն են`

Ռ. Սաֆարովին ներում շնորհելու Իլհամ Ալիևի որոշումը Հայաստանի դեմ նոր պատերազմ սանձազերծելու մտադրությանը հավասարազոր պատերազմական ակտ է,

Ադրբեջանի նախագահը Ռ. Սաֆարովին ներելով, փաստորեն ստորագրեց մի փաստաթղթի տակ, որով Ադրբեջանի և ոչ մի քաղաքացու անձնական անվտանգությունը երաշխավորված չի լինի աշխարհի որ անկյունում էլ որ նա գտնվի,

Ռ. Սաֆարովին արտահանձնելու որոշումը ոչ միայն հունգարական արդարադատության ջախջախիչ պարտությունն էր, այլև ազդարարեց համաեվրոպական արժեքների ու արդարադատության սկզբունքների կատարյալ բռնաբարումը: Այդ գործողությունն ուներ իր գինը` երեք միլիարդ եվրո: Այսքան արժեր Ռ. Սաֆարովն Իլհամ Ալիևի համար, այդքան արժեր նաև եվրոպական արդարադատությունը` կոռուպցիայի վրա հիմնված մի բռնապետության համար:

Ռ. Սաֆարովը դարձավ ոչ միայն եվրոպական արդարադատության անաչառության ու անկաշառության փոփոխականության ցուցիչը, այլև համամարդկային արժեքներ դավանող Եվրոպայի անվտանգության գաղափարի ու սկզբունքների ամոթն ու խարանը: Ռ. Սաֆարովը, ինչպես հայտնել էր իր նախնական ցուցմունքներում, տարբեր գործիքներով մարդ սպանելու արվեստին հասու էր դարձել Եվրամիության տարածք հանդիսացող Հյուսիսային Կիպրոսն օկուպացրած թուրքական բանակի հատուկ ռազմաբազաներում: Ստացվում է կատարյալ մի աբսուրդ. Թուրքիայի կողմից ռազմակալված Եվրոմիության տարածքում մեկ այլ երկրի` Ադրբեջանի զինվորներն ու սպաները մարդասպանության կուրսեր անցնելուց և Եվրոպայի սրտում սահմռկեցուցիչ հանցագործություն իրականացնելուց հետո, փաստորեն, այդ նույն եվրոպական արդարադատության կողմից հանձնվում են Ադրբեջանին` շատ լավ պատկերացնելով իր երկրում հերոսացված հանցագործին ներելու ու արդարացնելու հեռանկարը:

Այսքանից հետո, կարծում եմ, որևէ եվրոչինովնիկ իրավունք չունի խոսելու մարդու իրավունքների, սահմանների անձեռնմխելիության կամ ղարաբաղյան հիմնահարցի` փոխզիջումների հիման վրա լուծումներ գտնելու մասին: Ալիևյան այսօրվա փաստաթուղթն ազդարարեց փոխզիջումների մասին խոսելու ավարտը: Ավելին, ներում շնորհելու այդ որոշումն հաստատագրեց ադրբեջանական հասարակության նոր պարտությունը, քանի որ դրանով, ոչ ուղղակիորեն, ալիևյան վարչակարգն ընդունեց իր պարտությունը պատերազմում և հայկական կողմի տարած հաղթանակի արդարացի ու բարոյական լինելը:

Այս պատմության մեջ մի բան շատ հստակ է ու պարզ. Ադրբեջանը կարող է գնել Եվրոտեսիլ, օլիմպիական ոսկե մեդալներ, փրկագնել ստահակ ու վախկոտ մի մարդասպանի, սակայն Ադրբեջանին երբեք չի հաջողվի գնել այն հաղթանակը, որն ընդունակ չէ ապահովել սաֆարովների նման զինվորներ ու սպաներ ունեցող բանակն ու հասարակություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում