«I’m not married…Zzzzzzz». Twitter միկրոբլոգների ծառայության իր էջում հայտնի բրիտանացի երգչուհի Ադելը վերջապես հերքել է ամուսնացած լինելու մասին տեղեկությունները: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ 24-ամյա աստղը հուլիսին ամուսնացել է իր ընկերոջ՝ ձեռնարկատեր Սայմոն Կոնեցկիի հետ: Նրանց գաղտնի ամուսնության մասին «բարձրաձայնել» էր նրա մատնեմատի ոսկե մատանին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Պարբերականի աղբյուրը հաստատում է, որ Ադելն ամուսնացել է, նույնիսկ հայտնում է, որ ներկա է գտնվել արարողությանը:
Ամերիկյան Life&Style հրատարակությունն էլ առաջինն էր, որ հաղորդել է Ադելի հղիության մասին: Նշվում էր, որ Լոնդոնում անցած ամիս ելույթի ժամանակ հագած լայն սև զգեստով նա փորձել է թաքցնել փորը:









































