Վատիկանը բողոքել է գերմանական երգիծական Titanic ամսագրի դեմ` դրա հուլիսյան համարի շապիկի վրա Հռոմի պապի նկարով կոլաժի պատճառով,- փոխանցում է dpa-ն` հղում անելով Բոննում գերմանացի եպիսկոպոսների կոնֆերանսին: Ամսագիրն առաջին էջում տեղադրել էր Բենեդիկտոս XVI-ի նկարը` մի հսկայական դեղին կետով փարաջայի վրա, և դրա տակ գրել է. «Ալելույա Վատիկանում. արտահոսքի տեղը հայտնաբերված է»: Համարը նվիրված է եղել Վատիկանում տեղեկության սկանդալային արտահոսքին:
Վատիկանն օգոստոսի 31-ին նշանակված դատից մեկ օր առաջ հրաժարվել է իր պահանջներից: Titanic ամսագրի գլխավոր խմբագիր Լեո Ֆիշերը այս առնչությամբ գոհունակություն է հայտնել:
Կաթոլիկական եկեղեցին դատարան էր դիմել` ամսագրի շապիկը վիրավորական համարելով: Համբուրգի դատարանի` հուլիսի 10-ին կայացրած վճռով` հուլիսյան համարը թույլատրվել է տպագրել միայն ուրիշ շապիկով: Հրատարակությունը բողոքարկել էր վճիռը: Դատարանը բողոքարկումը նշանակել էր օգոստոսի 31-ին:







































