Իսպանական Լաս Նյևես քաղաքում մեկնարկել է Մահվան փառատոնը՝ La Fiesta de Santa Marta de Ribarteme-ը: Արկածախնդիրները կարող են հարմարավետ տեղավորվել դագաղում, և ուրախ թափորը նրանց կուղեկցի քաղաքի փողոցներում: Այս մասին հաղորդում է Oddity Central-ը:
Փոքր քաղաքում հեթանոսական ծիսակատարությունները տեղի մշակույթի մի մասն են: Չնայած դարեր շարունակ կաթոլիկ եկեղեցու թափած ջանքերին՝ կախարդություններն ու չար ոգիները դեռևս մարդկանց հավատալիքների մեջ են:
Փառատոնը կաթոլիկ եկեղեցու հերթական փորձն է՝ վերափոխելու տեղացիների հավատալիքները: Փառատոնը կրում է Համբարձման հովանավորի անունը:
Երբ սրբի արձանը եկեղեցուց դուրս են բերում, թափորը հավաքվում է, և սկսվում է փառատոնը: Միջոցառման ավարտին «հանգուցյալները» զարթնում են, պատմում արտասովոր զգացողությունների մասին, ու սկսվում է երգ ու պարը:










































