Ազգային վիճակագրական ծառայության «Պարենային ապահովություն և աղքատություն, 2010թ. հունվար-դեկտեմբեր» զեկույցի համաձայն` 2009թ. նախորդ տարվա համեմատ, ամսական միջին սպառողական ծախսերը մեկ շնչի հաշվով նվազել են 4.2%-ով:
Ծախսերի մեջ կրճատվել են հանրային սննդի (13.4%-ով), ոչ պարենային ապրանքների (9.2%-ով), չգնված
սննդամթերքի (5.9%-ով), ինչպես նաև գնված
սննդամթերքի (5.2%-ով) մասնաբաժինները:
Միևնույն ժամանակ արձանագրվել է ալկոհոլային
խմիչքների (4.8%-ով), ծխախոտի (1.6%-ով) և
ծառայությունների (0.5%-ով) համար ծախսերի
ավելացում:









































