Tuesday, 30 06 2026
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով

ՀՀԿ-ն տոտալ վերցնում է իշխանությունը. մամուլ

ՏԻՄ ընտրությունները ցնցեցին Սյունիքը: Երեկ մարզկենտրոն Կապանի ՀՅԴ-ական քաղաքապետ Արտուր Աթայանը հրաժարվեց պայքարից և ինքնաբացարկ ներկայացրեց: «Ես կարծում էի, թե կլինեն քաղաքակիրթ ընտրություններ, և բոլոր թեկնածուներին հնարավորություն կընձեռվի օրենքով սահմանված կարգով կազմակերպել ընտրական գործընթացը: Սակայն օրեցօր մարզկենտրոնում շիկանում է մթնոլորտը, ու կապանցու քվեին արժանանալու համար կիրառվում են անընդունելի մեթոդներ: Իմ կողքին կանգնած մարդիկ ենթարկվում են հոգեբանական, ֆինանսական ճնշումների»,- այսպես է մեկնաբանել իր քայլը միակ դաշնակցական քաղաքապետը:

«Հրապարակ»-ը գրում է, որ իրականում Կապանում կատարվում է այն, ինչ ողջ հանրապետությունում` Հանրապետականը տոտալ վերցնում է իշխանությունը: Իսկ եթե զիջում է, ապա միայն կոալիցիոն նախկին գործընկեր ԲՀԿ-ին: Ըստ այդմ` ՀՀԿ-ն որոշել է, որ Կապանում այլևս քաղաքապետ է աշխատելու Աշոտ Հայրապետյանը: ՀՅԴ-ն էլ, ըստ որոշ լուրերի, շատ ջանք չի թափել իր քաղաքապետի համար, քանի որ որոշակի ղժգոհություններ է ունեցել նրանից: Ըստ այդ լուրերի, ՀՅԴ-ական քաղաքապետը խորհրդարանական ընտրություններին աշխատել է ՀՀԿ-ի օգտին` հույս ունենալով, որ հետագայում կստանա նրա աջակցությունը: Մինչդեռ ՀՀԿ-ն որոշեց Աշոտ Հայրապետյանին առաջադրել, և կիսագողական մարզպետը սկսեց անընդունելի մեթոդներ կիրառել Կապանում: Սուրիկ Խաչատրյանը, ով անցած 4 տարիների ընթացքում պարբերաբար իր գոհունակությունն էր հայտնել Աթայանի գործունեությունից, այժմ բոլոր մեթոդները գործի է դրել իր հովանավորյալ ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանի հաղթանակի համար (ի դեպ, վերջինս այժմ միակ թեկնածուն է և դե ֆակտո Կապանի քաղաքապետը): Մարզպետը վերջին մեկ շաբաթվա ընթացքում իր մանկլավիկների միջոցով բացատրական աշխատանքներ է տարել Աթայանի շրջապատի մարդկանց հետ, հատկապես Կապանում որոշակի ազդեցություն ու բիզնես ունեցողների հետ, և հասկացրել, որ գործող քաղաքապետին աջակցությունը կարող է ծանր նստել նրանց վրա: Մարզի տերուտնօրեն Լիսկայի, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն ՀՀԿ-ական Մաքսիմ Հակոբյանի ձեռքում են կենտրոնացած գրեթե բոլոր բիզնեսներն ու աշխատատեղերը, իսկ մարդիկ ստիպված են ընտրություն կատարել իրենց ապրուստի և նախընտրելի թեկնածուի միջև: Թեև Հակոբյանները, որոնց աջակցությամբ Աթայանը նախորդ ընտրություններում քաղաքապետ էր դարձել, ի տարբերություն մարզպետի, կյանքի և մահու խնդիր չեն համարել իրենց կուսակցի հաղթանակը:

Երեկ այս առիթով «Հրապարակ»-ը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ:

– Այսպիսի՞ քաղաքակիրթ ընտրություններ է ՀՀԿ-ն պատրաստվում անցկացնել ամբողջ հանրապետությունում: Քաղաքապետն ասում է` ճնշումներ կան մարդկանց վրա և այլն:

– Բայց ստեղից Ղափան Դուք ի՞նչ իմացաք, որ նման բան կա: Մարդը երևի չի ուզում մրցակցել, որևէ բնութագիր պիտի տար: Նրանք, ովքեր ճնշումներին չեն դիմանում… պիտի պայքարել, դուրս չգալ: ՀՀԿ-ն ճնշելու որևէ խնդիր և պատճառ չուներ, մանավանդ Կապանում:

– Ինչո՞ւ` ուժեղ մրցակից էր ձեր կուսակցի համար, մարզպետն է պարբերաբար գովեստի խոսքեր շռայլել դրա համար էլ այդպես վարվեցին:

– Ուժեղները ճնշումների չեն ենթարկվում: Երևի հասկացել է, որ անցողիկ չէ, դրա համար էլ հայտարարել է: Կարող է ասել, որ մահափորձ են կատարել իր վրա, դուք պետք է հավատա՞ք: Մարդիկ են, ամեն մեկը մի սուտ հորինում են, դուք էլ սրբորեն ներկայացնում եք, ոնց որ դատարանի վճիռը ներկայացված է` գիլյոտինի պիտի ենթարկեն: Էդ անցյալ անգամ ճնշումների չէր ենթարկվո՞ւմ, որ քաղաքապետ դարձավ:

– Անցած անգամ Մաքսիմ Հակոբյանն էր նրան աջակցում:

– Հիմա էլ աջակցություն չունի, պիտի մի բան հորինի, որ դուրս գա:

– Պարոն Սահակյան, Սյունիքի հայտնի մարզպետին բոլորը գիտեն, Դուք այնպես եք չքմեղացնում և բացառում իր կողմից նման բաներ:

– Ես ուրիշների գործելաոճն էլ գիտեմ, ով որ հանցանք է կատարում, պիտի պատժվի, ո՞վ ասեց, որ ձեր գործելաոճն էնքան իդեալական է, որ հանկարծ ձեռնտու է հարցադրումը դնել, որ Խաչատրյան Սուրիկն էսպիսին է, ու գնալ առաջ: Այ, եթե Կապանի քաղաքապետն ընտրապայքարի մեջ մտներ, էդ ընթացքում կերևար` ճնշում կա՞ր, թե՞ չկար: Դեռ ընտրություն, քարոզչություն չսկսված ճնշեցի՞ն, ո՞նց ճնշեցին, դուք էլ հալած յո՞ւղ եք ընդունել:

– Իրականում Դուք մեզանից լավ գիտեք, թե այդ ճնշումները ոնց են լինում:

– Իրականությունն այն է, որ Կապանի քաղաքապետն իր թեկնածությունը հանել է, որ պաշտպանի միակ թեկնածուին: Դե հիմա զանգեք, մյուս կողմից ճշտեք, ես հայտարարում եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում