Փարիզյան ճարտարապետները գնալով ավելի հաճախ են սկսել կառուցել կրոնական շինություններ: Դեռևս ոչ վաղ անցյալում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բացվել էր Եվրոպայի ամենամեծ բուդդայական տաճարը, իսկ շինարարներն արդեն ձեռնամուխ են եղել նոր աշխատանքի: 2013 թվականից նախատեսվում է սկսել չին ավետարանչականների եկեղեցու, սինագոգի և հայկական մշակութային կենտրոնի կառուցումը:
Euromag.ru-ի փոխանցմամբ` ամենամասշտաբային նախագիծը նախատեսվում է իրականացնել մինչև 2014թ. գարնանը: Նոթր-Դամ-դյու-Լոյում կառուցվելու է անսովոր դիզայնով եկեղեցի: Բետոնը և փայտը լինելու են եկեղեցու հիմնական շինանյութերը:
Ճարտարապետների որոշման համաձայն` հատուկ ձևով նախագծված է լինելու եկեղեցու փայտե տանիքը: Դրա ձևը նման է լինելու Սուրբ Մարիամ Աստվածածնի հանդերձին:
Շինությունն այնպես կկառուցվի, որ դրսից ներթափանցող լույսն ընկնի անմիջապես երգչախմբի համար նախատեսված վայրում: Իսկ ամբողջ գիշերվա ընթացքում վառ լուսավորված եկեղեցին կխորհրդանշի քրիստոնեական հավերժ միասնությունը, գրել է Le Point-ը:









































