Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գլխավորելու է կառավարական պատվիրակությունը, որը հինգշաբթի օրը ժամանելու է Թեհրան` մասնակցելու Չմիավորման շարժման 16-րդ գագաթաժողովին:
«Չեզոք Թուրքմենստան» թերթը գրում է, որ Թուրքմենիայի նախագահը գագաթաժողովի ժամանակ հանդես է գալու կարևոր կառուցողական նախաձեռնությամբ` տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ամրապնդման համատեքստում:
Թուրքմենստանը Չմիավորման շարժման անդամ է դարձել 1995թ.:
Կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ այս կազմակերպությունն ամբողջովին սատարել է Թուրքմենստանի արտաքին քաղաքականությունը, որը հիմնված է չեզոքության սկզբունքների վրա:
Թուրքմենստանի նախագահը կառավարական նիստի ժամանակ նախօրեին հայտարարել է, որ հանդես գալով երկխոսության կառուցողական դիրքորոշմամբ` Թուրքմենստանը հետևում է Չնիավորման շարժման հիմնական սկզբունքներին, որոնք ուղղված են երկրագնդի վրա խաղաղության և անվտանգության հաստատմանը:







































