Ռուսները 2015թ-ին լացելու առիթ են ունենալու, քանի որ ստիպված են լինելու վճարել հին պարտքերը: Այս մասին հաղորդում է Անտոնելա Սքոթը Il Sole 24 ore թերթում հրապարակված հոդվածում:
«Ռուսական կապիտալները ողբալի վճակում են, կամ էլ կհայտվեն այդ վիճակում սկսած 2015թ-ից: Բանն այն է, որ Վլադիմիր Պուտինը ապրում է խորհրդային շրջանի պարտքային փաստաթղթերի ստվերի ներքո, որը Բորիս Ելցինի կառարավությունը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պարտավորվել էր վճարել»,- գրում է պարբերականը:
«Երկու շաբաթ առաջ իրավապաշտպանների խմբի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն ասել է, որ եթե մենք ամեն ինչ անմիջապես վերադարձնենք, ինչպես ցանկանում էինք, ապա կսպառենք բյուջեն: Մենք գումար չենք ունենա, որպեսզի աշխատավարձ վճարենք զինվորականներին, բժիշկներին, ուսուցիչներին: Դա ուղղակի անհնար է անել:
ՌԴ-ն պետք է վճարի 785 մլրդ դոլար, որը հավասար է ռուսական ողջ տնտեսության կեսին»,- գրում է հեղինակը:
Նշենք, որ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել այն մասին, որ վճարումները չեն իրականանա մինչև 2015թ-ը: Դժվար է ասել, թե ինչպես է այդ հարցը նախագահը լուծելու երեք տարի անց:









































