Կլիչկո-կրտսերը ցանկանում է Օլիմպիական երկրորդ ոսկին նվաճել: Գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, 1996 թվականի Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ցանկանում է հանդես գալ 2016 թվականի Օլիմպիադայում:
«Դեռևս ոչ ոքի չի հաջողվել Օլիմպիական երկրորդ ոսկին նվաճել` 20 տարի տարբերությամբ» հայտնել է հանրահայտ բռնցքամարտիկը:
Նշենք, որ Բրազիլիայում առաջին անգամ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին կթույլատրվի հանդես գալ Օլիմպիադայի բռնցքամարտի մրցաշարում:
Միակ արգելքը, որին կարող է հանդիպել Կլիչկոն, տարիքային սահմանափակումն է: Գործող կանոնների համաձայն` Խաղերին մասնակցող մարզիկի տարիքը չպետք է գերազանցի 35 տարեկանը: 2016 թվականին ուկրաինացին 40 տարեկան կլինի: