Գեղեցիկ աղջիկները, որոնք կարծում են, թե ամբողջ աշխարհը պետք է իրենց ոտքերի տակ լինի, նաև մենակությունից տառապող հարուստ տղամարդիկ կարող են ուրախանալ. համացանցում հատուկ նրանց համար սոցիալական ցանց է բացվել:
Նոր ցանցի կարգախոսն է. «Ո՞ւմ է պետք փողը: Գեղեցիկ մարդիկ անվճար են ճամփորդում»:
Սոցցանցում գրանցվում են գեղեցիկ աղջիկները, որոնք երազում են ճանապարհորդել, բայց դրա համար անհրաժեշտ գումար չունեն, ինչպես նաև առատաձեռն տղամարդիկ:
Travel-ի փոխանցմամբ` ակումբի անդամ դառնալու միակ սահմանափակումը տարիքն է. բոլոր անդամները պետք է լինեն առնվազն 18 տարեկան:
Սակայն նախագծի հեղինակները աղջիկներին կոչ են անում զգույշ լինել:
Չնայած նախաձեռնությունն ակնհայտորեն անվտանգ չէ` այն արդեն ճանաչված է. կայքում առաջին ամսում գրանցվել է երկու սեռերի մի քանի հազար մարդ:









































