ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների արտգործնախարարները այսօր կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը: Թուրքիայի արտգործնախարար ԱհմեդԴավութօղլուն, ուղևորվելով Նյու-Յորք, հայտարարել է, որ պետք է պնդի Սիրիայում քաղաքացիական բնակչության պաշտպանության համար «անվտանգության գոտի» ստեղծելու անհրաժեշտության հարցը։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Տասնյակ հազարավոր սիրիացիներ, վախենալով բռնությունից, ստիպված փախչում են հարևան երկրներ: Միայն Թուրքիայում ներկայումս սիրիացի 80 հազար փախստական կա, ևս 130 հազարը ապաստանել են հարևան երկրներում:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդը, չնայած անդամների միջև առկա տարաձայնություններին, պետք է միասնական դիրքորոշում ընդունի մարդասիրական հարցերի առնչությամբ:







































