ԱՄՆ իշխանությունները կցանկանային, որ Ռուսաստանը հստակ հայտարարություն աներ, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին այլևս զենք չի մատակարարի, ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը ճեպազրույցի ժամանակ:
«Մենք բազմիցս հասկացրել ենք, որ կցանկանայինք, որպեսզի Ռուսաստանը հաստատապես ասեր, որ պատրաստվում է դադարեցնել Ասադին զենքի մատակարարումը»,- Ria Novosti-ի հաղորդմամբ` ասել է Նուլանդը:









































