Իսպանական Բունյոլե քաղաքում օգոստոսի 29-ին տեղի է ունեցել «Տոմատինա» փառատոնը: Հազարավոր մարդիկ փողոցում իրար էին հարվածում բանջարեղենով:
Փառատոնի ընթացքում օգտագործվել է ընդամենը 120 տ լոլիկ: Ամեն ինչ ավարտվեց, երբ լսվեց շատրվանի ձայնը, այնուհետև մասնակիցները փորձում էին լվացվել գետում կամ տեղացի բնակիչների տրամադրած ջրերով:







































