Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Ջորջ Կլունին հոգնել է պապարացիներից, որոնք ներխուժում են իր կյանք և որոշել է վաճառել իտալական Կոմո լճի ափին գտնվող իր վիլլան:
«Դերասանի ընկերուհի Ստեյսի Կեյբլերը նրան ընտրության առջև է կանգնեցրել «Կա՛մ վիլլան, կա՛մ ինքը»,- հաղորդում է La Repubblica-ն: Կլունին ստիպված է եղել դետեկտիվ վարձել, որպեսզի զույգին զզվեցրած պապարացիներին լուսանկարի: Լուսանկարները պետք են եկել ոստիկանությունում հայտարարություն տալու ժամանակ:
«Մեզնից ոչ ոք ոստիկանությունից հայտարարության մասին պաշտոնական հաղորդագրություն չի ստացել և ոչ ոք չի խախտել օրենքը»,- վստահեցրել է Ֆերրերին՝ լուսանկարիչներից մեկը, որը 2004 թվականից հետևում է վիլլային:
«Կլունին հասարակական անձ է, նա լրագրողի որդի է: Մենք բավարարվում ենք նրանով, որ սպասում ենք վիլլայի մոտ և փորձում ենք լուսանկարել Կլունիին, երբ նա դուրս է գալիս տանից»,- պնդում է Ֆերրերին:
Նա չի հավատում, որ Կլունին ոստիկանություն է դիմել՝ մեր միջև լավ հարաբերություներ են: Երբեմն Կլունին մեզ ձեռք է առնում`2 շաբաթ առաջ նա մեզ ջրեց, ես ամբողջությամբ թաց էի: Երբ նա ցանկանում է մենակ մնալ, նա իր քարտուղարի միջոցով խնդրում է մեզ հեռանալ վիլլայից, և մենք հեռանում ենք:
Կոմո լճի ափին դերասանի վիլլայի մոտ հունիսից մինչև սեպտեմբեր ամեն օր հերթապահում են տասնյակ լուսանկարիչներ, գրում է Euromag.ru-ն:








































