Վրացական հատուկ ծառայությունը փորձում է ազատել Վրաստան ներթափանցած դիվերսանտների մոտ գտնվող պատանդներին: Ռուս-վրացական սահմանի մոտ` դաղստանյան հատվածում Լոպոտի կիրճում վրացական հատուկ ծառայություններն իրականացնում են պատանդներին ազատ արձակելու օպերացիա: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:
Ուժայինների տվյալներով` Ռուսաստանից Վրաստան է ներթափանցել դիվերսանտների խումբ, որոնք պատանդ են վերցրել 3 խումբ խաղաղ բնակիչների: Պատանդների ամեն խմբում կա 2-3 մարդ:
Վրաստանի ՆԳ նախարարության տվյալներով` վրացական կողմին գիշերային բախման ժամանակ հաջողվել է ազատել երկու խումբ պատանդների, ոչնչացնել մեկ դիվերսանտի: Կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Ներկայումս ընթանում են գործողություններ պատանդների երրորդ խմբին ազատելու ուղղությամբ:









































