ՈւԵՖԱ-ն որոշել է Եվրոպայի Սուպերգավաթի՝ «Չելսի»-«Ատլետիկո Մադրիդ» հանդիպման մրցավարի անունը:
Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի՝ նախորդ տարվա հաղթողների մրցավեճի մրցավարը կլինի Սլովենիան ներկայացնող Դամիր Սկոմինան:
36-ամյա մրցավարը երբևէ չի վարել «Ատլետիկո»-ի մասնակցությամբ հանդիպում, սակայն «Չելսի»- մասնակցությամբ խաղ վարել է: Այդ խաղը եղել է անցած մրցաշրջանում՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բենֆիկա»-ի հետ խաղում:






































