Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

ԲՀԿ 500 հազար ձայնը` Քոչարյանի թիկունքում

Օրերս, երբ ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանին լրագրողները հարց էին ուղղել կուսակցության թիկունքում Ռոբերտ Քոչարյանի առկայության մասին, նա պատասխանել էր, թե ԲՀԿ թիկունքում 500 հազար քվե է առկա: Տիգրան Ուրիխանյանը հավանաբար նկատի ունի խորհրդարանի մայիսի 6-ի ընտրության պաշտոնական արդյունքը, որի ձևավորման գործում, օրինակ, զգալի դեր խաղացին տրակտորները: Այսինքն` այդ 500 հազար քվեն ոչ միայն ԲՀԿ-ի, այլև առնվազն ինչ-որ մասով էլ տրակտորների թիկունքին է: Սակայն խնդիրը տվյալ պարագայում սա չէ:

Տիգրան Ուրիխանյանը ըստ երևույթին ակնարկում է այն, որ Ռոբերտ Քոչարյանը եթե նույնականացվում է ԲՀԿ-ի հետ, ապա այդպիսով նա ինքնաբերաբար նույնականացվում է նաև 500 հազար ընտրողի հետ, որ ձայն է տվել ԲՀԿ-ին: Այսինքն` այդպիսով փորձ է արվում Ռոբերտ Քոչարյանի համար ապահովել առնվազն բազային այն հասարակական աջակցությունը, որը նա մի առիթով իր հարցազրույցներից մեկում վկայակոչել էր որպես իր վերադարձի անհրաժեշտ երեք պայմաններից մեկը:

Այսինքն` ԲՀԿ-ն բավական թափանցիկ կերպով փորձում է արդեն դնել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի հասարակական հիմքերը, և ըստ երևույթին դրա վրա շենքի կառուցումը պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե ինչպիսի արձագանք կունենա ԲՀԿ-ի այդ փորձը հասարակության շրջանում: Իսկ որ Ռոբերտ Քոչարյանը` ի դեմս ԲՀԿ-ի, տեսնում է հենց այս հնարավորությունը, վկայում են նրա այն խոսքերը, որ հնչեցին մայիսի 3-ի հայտնի հարցազրույցում. Քոչարյանն այդ ժամանակ ուրախություն էր հայտնում ԲՀԿ-ի հասարակական հեղինակության աճի կապակցությամբ:

Այս տեսանկյունից հետաքրքրական է, թե ինչպես է վերաբերվելու հենց ԲՀԿ-ի այդ ընտրազանգվածը այն հանգամանքին, որ իրեն կարող են դարձնել և, թերևս, արդեն իսկ դարձնում են Ռոբերտ Քոչարյանի «հասարակական հենարան»` թեկուզ առայժմ անուղղակի, բավական նրբորեն քողարկված կամ միջնորդավորված:

Այսինքն` եթե մարդը, ով տրակտորի կամ որևէ այլ բանի դիմաց ձայն է տվել ԲՀԿ-ին կամ ձայն է տվել պարզապես որևէ այլ նկատառումով, անգամ ինչ-որ ծրագրային հմայքով, արդյոք կհամաձայնի՞ նույնն անել, երբ ԲՀԿ-ն հայտարարի Ռոբերտ Քոչարյանի հետ լինելու մասին, կամ երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարի ԲՀԿ-ի հետ լինելու մասին: Մարդիկ ձայն կտա՞ն, կլինե՞ն ԲՀԿ-ի հետ, եթե տեսնեն այնտեղ Ռոբերտ Քոչարյանին:

Մյուս կողմից` խնդիրը լրջանում է նրանով, որ ԲՀԿ-ում Ռոբերտ Քոչարյանին թաքցնելու հարցում հասարակության դեմ ակտիվորեն աշխատում են որոշ ընդդիմադիր ուժեր, մասնավորապես` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, որը հանրությանը փորձում է համոզել, որ ԲՀԿ-ում Ռոբերտ Քոչարյան չկա: Եվ այս պարագայում արդեն Ռոբերտ Քոչարյանի տակ 500 հազարանոց «հենարան» դնելու ԲՀԿ-ական ջանքերը կարծես թե այդքան էլ անհեռանկար չեն թվում: Մյուս կողմից, սակայն, կա նաև խնդրի հակառակ կողմը, և ԲՀԿ-ում Ռոբերտ Քոչարյանին «թաքցնելու» ջանքերը խոշոր հաշվով հասարակության համար ավելի շատ բացահայտում են այդ ջանքերի հեղինակներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում