Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի 40-րդ Օլիմպիադային: Մրցաշարը կտևի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 9-ը:
2-րդ տուրում մեր հավաքականի հակառակորդը Բանգլադեշի ընտրանին է: Մրցավեճերի զույգերն են՝
Լևոն Արոնյան – Զիաուր Ռահման
Վլադիմիր Հակոբյան – Աբդուլլա Ալ Ռակիբ
Գաբրիել Սարգսյան – Էնամուլ Հոսեին
Տիգրան Պետրոսյան – Նիազ Մուրշեդ
Հիշեցնենք, որ մեր հավաքականն առաջին տուրում 1:3 հաշվով առավելության հասավ Բոլիվիայի հավաքականի նկատմամբ:






































