Մկան արտաթորանքի միջոցով տարածվող հազվագյուտ և մահացու վտանգավոր վիրուսի բռնկման դեպք է գրանցվել Կալիֆոռնիայի Յոսեմիթ ազգային պարկում:
Նոր վիրուսից մահացել են Կալիֆոռնիայի Յոսեմիթ ազգային պարկ այցելած երկու զբոսաշրջիկ: Հիվանդությունը վարակվածների մեկ երրորդի դեպքում հանգեցնում է մահվան: Բժիշկների խոսքերով` բուժման հաջողությունը կախված է նրանից, թե որքան շուտ է հիվանդը դիմում բժշկի,- փոխանցում BBC-ն:








































