Ինչպես տեղեկացնում է Кавказский Узел լրատվականը, հունվարին Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետություններում բախումների զոհ է դարձել 84 մարդ, ևս 164-ը վնասվածքներ է ստացել:
Զոհերի ճնշող մեծամասնությունը` 52 մարդ, խաղաղ բնակիչներ են, 19-ը՝ զինված խմբավորումների անդամներ:
Ողջ հունվարին նշված տարածքներում տեղի է ունեցել 18 ահաբեկչություն ու պայթյուն և 11 զինված ընդհարում: Իրավապահներին հաջողվել է այս ընթացքում կանխել 7 ահաբեկչական ակտ:
Ահաբեկչությունների և բախումների զգալի մասը տեղի է ունեցել Դաղստանում և Չեչնիայում:
Ապօրինի զինված խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով հունվարին ձերբակալվել է 39 մարդ:
Լրատվականի հաշվարկներով, ողջ 2010 թվականի ընթացքում Հյուսիսային Կովկասում ահաբեկչությունների և ընդհարումների արդյունքում զոհվել է 178 մարդ, մոտ 900-ը վնասվածքներ է ստացել: