Իտալական ակումբը ցանկանում է ուժեղացնել հարձակումը: Այդ նպատակով թիմը ձգտում է ձեռք բերել «Բենֆիկա»-ի հարձակվող Օսկար Կարդոսոյի իրավունքները:
Թուրինյան ակումբը պատրաստ է 29-ամյա պարագվայցու տրանսֆերի համար հատկացնել 8 միլիոն եվրո, բայցևայնպես` «Բենֆիկա»-ն պահանջում է գրեթե դրա կրկնակին՝ 15 միլիոն: Այս մասին հաղորդում է Gazzetta dello Sport-ը:
Ակնկալվում է, որ կողմերը համաձայնության կգան 11 միլիոն եվրո պայմանով:
«Յուվենթուս»-ն սկսեց նոր հարձակվող փնտրել այն բանից հետո, երբ Ֆերնանդո Լյորենտեի տրանսֆերի շուրջ ընթացող բանակցությունները հայտնվեցին փակուղում:








































