Nabucco նախագծի ներկայացուցիչ Կրիստիան Դոլեզալը Trend-ին տեղեկացրել է, որ այսօր կոնսորցիումը մտադիր է նախագծի իրականացման հաշվարկ կատարել:
«Նախագծի 7,9 միլիարդ արժեքը հաշվարկված է տեխնիկա-տնտեսական հիմնավորումներով: Ներկայումս կոնսորցիումը այդ գնի վերահաշվարկ է կատարում և ինժինիրինգի արդյունքների մասին մանրամասն տեղեկություններ ստանալուց հետո, հաշվարկի արդյունքները հայտնի կդառնան»,- ասել է Դոլեզալը:
Վերջին օրերին արևմտյան մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ բրիտանական BP ընկերությունը Nabucco-ի իրականացման արժեքը հասցրել է 14 միլիարդի, ինչը կապված է շինանյութի գների բարձրացման հետ:








































