Տուապսեում օգոստոսի 22-ին սկսված ուժեղ ջրհեղեղի պատճառով 43 բնակելի տներ արդեն վթարային են համարվել: Այս մասին հայտնում է հետևանքների վերացման շտաբը:
Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել են 1500 տներ և բնակարաններ: Վթարայինների շարքում բազմաբնակարան շենքեր առայժմ չկան: Ամենից շատ տուժել են մասնավոր սեփականատերերը: Աշխատանքները դեռևս շարունակվում են:
Նախնական գնահատականներով` ջրհեղեղը Տուապսեում հասցրել է 1 մլրդ ռուբլու վնաս: Տուժել է 1500 մարդ:








































