Daily mail-ի տեղեկացմամբ` «Արսենալ»-ը 15 մլն ֆունտ է առաջարկել «Նյուքասլ»-ի կիսապաշտպան Յոան Կաբայի տրանսֆերի դիմաց:
Ըստ տեղեկատվության` «Արսենալ»-ը ցանկանում է գնել խաղացողի իրավունքները մինչև ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակումը: Մերժման դեպքում «զինագործներ»-ի ղեկավարությունը պատրաստ է վերանայել առաջարկվող գումարի չափը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի անցած մրցաշրջանի ընթացքում 26-ամյա Կաբայը մասնակցել է 24 հանդիպման` դառնալով 4 գոլի հեղինակ:







































