Ամերիկյան Black Eyed Peas խմբի երաժիշտ Will.I.Am-ը Curiosity մարսագնացը կօգտագործի իր նոր սինգլի` Reach for the Stars-ի պրեմիերայի համար: Այս ստեղծագործությունը կընդգրկվի երաժշտի #willpower ալբոմում,- փոխանցում է Lenta.ru-ն:
Պրեմիերան տեղի կունենա վաղը: ԱՄՆ-ի Արևելքի ժամանակով ցերեկվա ժամը մեկին մարսագնացը կսկսի հեռարձակել իր մեջ ներբեռնած երգը: Ժամանակը, որի ընթացքում ազդանշանը Մարսից կհասնի Երկիր, մինչև 17 րոպե է:
Իրադարձության ուղիղ հեռարձակումը կլինի NASA TV-ով: Երգի պրեմիերան կլինի ուսումնական ծրագրի մասը, որի նպատակը ամերիկացի դպրոցականներին միջմոլորակային կապի առանձնահատկությունների մասին պատմելն է:
Ավելի վաղ Curiosity-ն հայտնվել էր Angry Birds խաղում:
Curiosity-ն Մարս է հասել օգոստոսի 6-ին: 2,5 մլրդ դոլար արժողությամբ սարքի առաքելության տևողությունը Կարմիր մոլորակի վրա մեկ մարսյան տարի է (686 երկրային օր):











































