2010թ. հոկտեմբերին, 2009թ. հոկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 109.1%, այդ թվում
պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 112.5%, ոչ պարենային ապրանքներինը` 106.6%,
ծառայությունների սակագներինը`104.9%, իսկ հունվար-հոկտեմբերին, 2009թ. հունվար-հոկտեմբերի համեմատ` համա-
պատասխանաբար 107.9%, 107.6, 110.6 և 107.3%: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության այսօր տարածած հաղորդագրության մեջ: Այսինքն` տասներկուամսյա գնաճը այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 9.1%` գերազանցելով նպատակային միջակայքի վերին սահմանը (5.5%) 3.6 տոկոսային կետով: