Լիբիայի ՆԳ նախարար Ֆաուզի Աբդելալին հրաժարական է տվել:
Դա տեղի է ունեցել Լիբիայի համընդհանուր ազգային կոնգրեսի քննադատությունից հետո, այն առնչությամբ, որ կառավարությունը համապատասխան միջոցներ ձեռք չի առնում, որպեսզի դադարեցնի հարձակումները սուֆիական սրբությունների վրա:
Շաբաթ օրը երեկոյան Համընդհանուր ազգային կոնգրեսը՝ երկրի ներկայիս խորհրդարանը, արտակարգ նիստի ժամանակ դատապարտել է կառավարության անվտանգության ուժերն այն բանի համար, որ նրանք չեն դադարեցրել հարձակումը:
Շաբաթ օրը Տրիպոլիում բուլդոզերներով ավերել և պղծել էին մուսուլման-սուֆիների գերեզմանները, BBC-ին հաղորդել են ականատեսները:









































