Զինված անհայտ անձինք վաղ առավոտյան Աֆղանստանի Լոգար նահանգում սպանել են հաջի գործերով վարչության ղեկավարին:
Նահանգապետի մամլո քարտուղարի տեղեկատվության համաձայն` սպանությունը տեղի է ունեցել շուկայում: Երբ Ղուլիամ Ռասուլը գնումներ կատարելիս է եղել, շուկա է մտել զինված մոտոցիկլետավարների մի խումբ, որոնք գնդակահարել են բարձարստիճան պաշտոնյային և թաքնվել:
Նահանգային վարչության ոստիկանության անվտանգության ուժերի ղեկավարի փոխանցմամբ` սպանությունը տեղի է ունեցել Լոգար-Քաբուլ մայրուղու վրա: Մարդասպանները եղել են ոստիկանական համազգեստով:










































