«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքար» անվանումով թուրքական կազմակերպությունը Թուրքիայում ստարագրահավաք է ձեռնարկել 2004թ. փետրվարի 19-ին Հունգարիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին բանտից ազատ արձակելու պահանջով: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում հրատարակվող «Նոր Յառաջ» թերթն իր օգոստոսի 25-ի թողարկման մեջ:
Կազմակերպությունը որոշել է հավաքած ստորագրությունները հանձնել Անկարայի հունգարական դեսպանատուն:
Կազմակերպության ղեկավար Գյոքսել Գյուբեյը հայտարարել է, որ օգոստոսի սկզբին արդեն հավաքվել էր 2500 ստորագրություն՝ Սաֆարովի գործը դատական վերաքննության ենթարկելու պահանջով: Ստորագրահավաքին բացի թուրքերից մասնակցել են նաև Ադրբեջանցիներ և Ռուսաստանում բնակվող Ադրբեջանի քաղաքացիներ:








































