75 տարեկան հասակում մահացել է ֆուտբոլի 1970 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ֆելիքս Միելին:
Նախկին ֆուտբոլիստը մահացել է Սան-Պաուլուի հիվանդանոցներից մեկում: Միելին հոսպիտալացվել է թոքերի էնֆիզեմայով, որն էլ հանդիսացել է մահվան պատճառ:
Միելին, ով հայտնի է «Ֆլումինենսե»-ի կազմում իր ելույթներով, 5 անգամ դարձել է Ռիո-դե-Ժանեյրո նահանգի չեմպիոն (1969, 1971, 1973, 1975, 1976), 3 անգամ նվաճել է Գուանաբարայի գավաթը (1969, 1971, 1975) և 2 անգամ դարձել է Ռիո-Բրանկոյի գավաթակիր (1967, 1968):
Դարպասապահի մարզական կարիերայի կարևորագույն իրադարձությունը 1970 թվականի աշխարհի առաջնությունում Բրազիլիայի լեգենդար հավաքականի կազմում տարած հաղթանակն էր:








































